Ռուս սահմանապահները Երասխում տեղակայվել են 44-օրյա պատերազմի ընթացքում. ԱԱԾ

Loading...

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ ուժերը Երասխում տեղակայվել են դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտել են Հայաստանի Ազգային անվտանգուըթյան ծառայությունից (ԱԱԾ)՝ մանրամասնելով, որ ռուսաստանյան սահմանապահ ուժերի «Երասխ» սահմանային հենակետը տեղակայվել է 2020թ. հոկտեմբերի 19-ին։

Միևնույն ժամանակ, ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ «Երասխում տեղակայված Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի սահմանային հենակետի կողմից Հայաստանի և Նախիջևանի միջև սահմանը չի հսկվում»։

«Ազատությունը» նաև հետաքրքրվել էր՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը տեղակայվե՞լ են կամ, ե՞րբ են տեղակայվելու Հայաստանի Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Լոռու (Վրաստանի հետ սահմանին) մարզերի սահմանային հատվածներում։ ԱԱԾ-ից արձագանքել են, որ այս հարցի վերաբերյալ ԱԱԾ-ում տեղեկություններ առկա չեն։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button