Օրենսդիրը քննարկում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը

Loading...

Ազգային ժողովում մեկնարկել է ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը:

Օրենսդիրը քննարկում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը գործադիրն ընդունեց օգոստոսի 18-ի նիստում։

Նախագիծն Ազգային ժողովում ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ ծրագիրը ներկայացնում է արտառոց պայմաններում։

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3 հազար 773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրն անհայտ լինելու հանգամանքը, գերեվարված զինվորների մի մասի վերադարձած չինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ակնածող անվտանգային մարտահրավերները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակն արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարությնա ծրագիրը», — հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը բաղկացած է վեց բաժիններից՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում, ըստ նախաբանի, հիմնված է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում Հայաստանի քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության վրա:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button