ՄԱԿ-ի ներկայացուցիչը հաղորդումներ է ստացել Աֆղանստանում բռնությունների, մահապատիժների մասին

Ժնևում մեկնարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստը՝ Աֆղանստանի հարցով։

Բացելով հանդիպումը՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, թե ինքը մի շարք վստահելի հաղորդումներ է ստացել թալիբների վերահսկողության տակ գտնվող Աֆղանստանում տեղի ունեցած բռնությունների, առանց դատավճռի մահապատիժների և կանանց իրավունքների ոտնահարման մասին։

Հանձնակատարը հորդորել է խորհրդին «կոշտ և վճռական քայլեր ձեռնարկել՝ նոր իշխանությունների օրոք Աֆղանստանում մարդու իրավունքների պաշտպանությանը հետևելու համար»։

Այսօր ավելի ուշ Աֆղանստանի հարցով արտահերթ հանդիպում կանցկացնեն նաև «Մեծ յոթնյակի» պետությունները։ Հավաքի մասնակիցներից մի քանիսը չեն բացառել, որ քննարկման կարող է դրվել նաև թալիբների դեմ պատժամիջոցների հարցը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button