Ուկրաինան նշում է Անկախության 30-ամյակը

Այսօր Ուկրաինան նշում է Անկախության 30-ամյակը: Տոնական միջոցառումներից ամենանշանավորը ռազմական շքերթն է, որը կանցկացվի մայրաքաղաք Կիևի կենտրոնում:

Հանդիսությանը կմասնակցեն հազարավոր զինվորներ, կներգրավվի ծանր զրահատեխնիկա և օդուժ։

Անցած տարիներին`2019-2020-ին, նախագահ Զելենսկին չեղարկել էր Անկախության օրվա զորահանդեսները, պնդելով, թե զինտեխնիկան պետք է լինի առաջնագծում, և ոչ թե վերածվի ցուցադրական ներկայացման:

Այս տարի, սակայն, նախագահ Զելենսկին փոխել է վերաբերմունքը։ «Այսպիսի կարևոր տարում մենք պետք է ի ցույց դնենք այն ամենն, ինչ ունենք», – ասել է նա տեղական «Ինտեր» հեռուստաընկերությանը, ընդգծելով․ – «Մենք մշտապես ավելացնում ենք ռազմական ծախսերը, և ես հպարտ եմ դրանով»:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button