Երկրորդ օրն է՝ որևէ բան չի հաղորդվում ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանի մասին, ով, ըստ պաշտոնական հաղորդագրության, օգոստոսի 22-ին՝ երեկոյան ժամը 21։00-ի սահմաններում, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, վատ տեսանլիեության պատճառով՝ տեղանքում մոլորվել և հայտնվել ադրբեջանական կողմում:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանը դիմել է Պաշտպանության նախարարությանը՝ Դավիդյանի մասին տեղեկություն ստանալու խնդրանքով, նախարարությունից փոխանցել են, որ առայժմ որևէ նորություն չունեն։
Ավելի վաղ՝ երեկ, պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, թե մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ Ադրբեջանում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։
Բաքվից ևս որևէ տեղեկություն ավագ լեյտենանտ Դավիդյանի մասին չեն հաղորդում։