Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով պատգամավոր ընտրված Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը կալանավորվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ մինչև պատգամավորի մանդատ ստանալը։
Սարգսյանը մեղադրվում է 2016-ին պաշտոնական կեղծիք կատարելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։
43-ամյա Սարգսյանը Սյունիքի մյուս խոշոր բնակավայրերի ղեկավարների նման իշխանությանը քննադատում էր պատերազմում պարտության համար։ Թե՛ Սիսիանի, և թե՛ մյուս բնակավայրերի ղեկավարները տարբեր քրեական գործերով այժմ կալանավորված են։