Լրագրողներին ԱԺ օթյակից հեռացնելու հարցը վերանայման ենթակա է. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է նիստերի դահլիճում տեղի ունեցածը` շեշտելով, որ բռնությունն անընդունելի է և որեւէ արդարացում չունի:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահն ասել է` նիստերի դահլիճում նմանատիպ միջադեպերի կրկնության դեպքում լրագրողներին նախատեսված օթյակից հեռացնելու վերաբերյալ հարցը քննարկման ընթացքում է, և ամենայն հավանականությամբ այն վերանայման ենթակա է:

Միևնույն ժամանակ, ըստ ԱԺ լրատվականի հաղորդագրության, խորհրդարանի նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ միջազգային պրակտիկայում սովորաբար նման դեպքերում կադրը փոխում են` հարգելով անձանց արժանապատվությունն ու բարի համբավը:

Օրենսդիր մարմնում կրքերն այսօր չէին հանդարտվում․ նախ կրքերը լարվեցին, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ելույթի ժամանակ ամբիոնից դավաճաններ անվանեց «բոլոր ժամանակների պաշտպանության այն նախարարներին, ում օրոք զանգով, կամ փողով բանակից մարդիկ են ազատվել»։ Երկրորդ վեճը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի և իշխանական պատգամավորների միջև էր։ Հայհոյանքներ հնչեցին, քաշքշոց, ու նորից ընդմիջում հայտարարվեց։

Միջադեպերը սկսվելուն պես Ազգային ժողովի նախագահը ընդմիջում էր հայտարարում, ուղիղ հեռարձակումն անմիջապես անջատվում էր, իսկ անվտանգության աշխատակիցները շտապում էին առաջին իսկ վայրկյանից լրագրողներին հանել այն վայրից, որտեղից տեսանելի է խորհրդարանի նիստերի դահլիճը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button