Հայաստանը սպառազինության մատակարարման պայմանագիր է կնքել Մոսկվայում

Մոսկվայում անցկացվող «Армия-2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Հայաստանը սպառազինության մատակարարման պայմանագիր է կնքել ռուսաստանյան ընկերությունների հետ, հայտնել է է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

Շուգաևը, սակայն, մանրամասներ չի նշել։

«[Պայմանագրեր] ստորագրողների շարքում մեր ավանդական գործընկերներն են՝ Ղազախստանը, Հայաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, և, իհարկե, Հնդկաստանը, Չինաստանը, Մյանման»,- ըստ РИА Новости-ի` ասել է Շուգաևը։

Ավելի վաղ Рособоронэкспорт-ի տնօրեն Ալեքսանդր Միխեևը լրագրողներին փոխանցել էր, որ «Армия-2021-ի» շրջանակում արդեն կնքվել են ավելի քան 20 գործարքներ՝ ավելի քան 2 միլիարդ եվրո արժողությամբ։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության` սպառազինության մոսկովյան ցուցահանդես է այցելել հայաստանյան երկու պատվիրակություն՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը և պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը, որը կմասնակցի մինչև օգոստոսի 28-ը Մոսկվայում անցկացվելիք «Армия-2021»-ին՝ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ռոսօբորոնէքսպորտ», «Իրկուտ», «ԿամԱԶ», «Ուրալվագոնզավոդ», «ԿՏՌՎ» և այլ կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներին ու պայմանագրերի կնքմանը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button