Ռուսաստանը կազմակերպում է 500 քաղաքացիների տարհանում Քաբուլից`չորս ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով․ ՌԴ ՊՆ

Loading...

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, կազմակերպում է Աֆղանստանից Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ երկրների և Ուկրաինայի ավելի քան 500 քաղաքացիների տարհանում` չորս ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

«Թալիբան» շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատեցին Աֆղանստանի մայրաքաղաքում:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարեց, որ հեռանում է երկրից՝ արյունահեղությունը կանխելու համար:

Արևմտյան երկրները շարունակում են տարհանել իրենց քաղաքացիներին և վտանգի տակ հայտնված աֆղանցիներին:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button