Ռուսաստանը պատրաստ է Բելառուսին վաճառել S-400 ՀՕՊ համակարգեր

Loading...

Ռուսաստանի զինագործները պատրաստ են Բելառուսին վաճառել S-400 «Տրիումֆ» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր և «Պանցիր-Ս-1» տեսակի զենիթային հրթիռաթնդանոթային համալիրներ: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:

«Բելառուսական կողմից հայտ ստանալու դեպքում մենք հաստատված կարգով կքննարկենք «Տրիումֆների» և «Պանցիրների» խնդիրը և կարճ ժամկետներում այն կլուծենք»,- ասել է Շուգաևը:

Այդ մասին նա խոսել է մերձմոսկովյան Կուբինկայում զենքի միջազգային ցուցահանդեսում պատասխանելով լրագրողների հարցերին:

Նրա խոսքով, Բելառուսը մեծ հետաքրքրություն է դրսևորում ռազմական նշանակության ռուսական արտադրության նկատմամբ:

«Մեր երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը դինամիկ զարգանում է և ուղղված է գործընկեր-երկրների պաշտպանունակության ամրապնդմանը»,- հայտարարել է Շուգաևը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button