Միացյալ Նահանգները պատրաստ է ավարտել ամերիկացիների, երրորդ երկրների քաղաքացիների և պատերազմի ժամանակ ամերիկյան բանակի հետ համագործակցած աֆղանցիների տարհանման գործընթացը մինչև օգոստոսի 31-ը, հակառակ դեպքում, ամերիկացիները կարող են բախվել «Ալ-Քաիդայի» ահաբեկչական հարձակումների աճող սպառնալիքին: Այդ մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեկ Սպիտակ տանը՝ «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդների հեռավար գագաթնաժողովին հաջորդած ելույթում:
«Թալիբան»-ը, հիշեցնենք, զգուշացրել է, որ օտարերկրյա զինվորականների և դիվանագետների դուրսբերումն Աֆղանստանից պետք է ավարտվի մինչև օգոստոսի 31-ը:
Բայդենը երեկ հայտարարել է, որ վերջին12 ժամվա ընթացքում Աֆղանստանից տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ: ԱՄՆ-ը մտադիր է ավելացնել թռիչքների թիվը՝ արագացնելու համար տարհանման գործընթացը:
Ընդհանուր առմամբ, կոալիցիոն ուժերը նախատեսում են Քաբուլից տարհանել ևս մոտ12 հազար մարդու: