Վեճ ընդդիմադիր Վահե Հակոբյանի և իշխանական պատգամավորների միջև․ ԱԺ նիստը կրկին ընդմիջվեց

Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում։ Ընդմիջումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը քննադատեց կառավարության ծրագիրն՝ այն համեմատելով կուրսային աշխատանքի հետ։

«Դուք հաշվի չեք առնում, որ դուք երկար չեք կարողանալու պոպուլիզմով, հաճելի բառերով, կենացներով և լոզունգներով ծրագիր կազմել, որը կուրսային աշխատանքի տպավորություն է թողնում և դա կերցնեք նորից ժողովրդին, ամեն ինչին չափ ու սահման կա», – հայտարարեց Հակոբյանը։

Իշխանական պատգամավորները տեղից արձագանքեցին։ Վահե Հակոբյանը պատասխանեց՝ բղավելով․ – «Արան, դու ես այ տվար»։

Հայհոյանքներ հնչեցին, քաշքշոց ու նորից ընդմիջում հայտարարվեց։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button