Paris St Germain-ը մերժել է Կիլիան Մբապեին վաճառելու Մադրիդի Real-ի առաջարկը

Paris St Germain ֆուտբոլային ակւմբը մերժել է հարձակվող Կիլիան Մբապեին 160 միլիոն եվրոյով վաճառելու Մադրիդի Real-ի առաջարկը:

Ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Լեոնարդո Արաուժոն ասել է, որ «իսպանական կողմի առաջարկած գումարը բավարար չէ»:

Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած 22-ամյա Մբապեն անցած մրցաշրջանում 42 գոլ է փփել:

Ըստ մարզական մեկնաբանների, նա ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից և ելույթները շաունակել եվրոպական ուրիշ լիգաներում, առավել հավանականը համարվում էիսպանական La Liga-ն:

Paris St Germain-ն անցյալ տարի շահել է միայն Ֆրանսիայի գավաթը և ընդամենը մեկ միավորով չեմպիոնությունը զիջել է Lille Olympique Sporting Club ակումբին:

Կիլիան Մբապեի վաճառքը Paris St Germain-ին թույլ կտա որոշ չափով թեթևացնել ֆինանսական բեռը Բարսելոնայի նունյանուն ակումբի և Արգենտինայի հավաքականի ռմբարկու Լիոնել Մեսսիին 104 միլիոն եվրոյով 2 տարով ձեռք բերելուց հետո:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button