ԱՄՆ Վերաքննիչ դատարանը հաստատել է սպիտակամորթ ռասիստի մահապատիժը

Loading...

ԱՄՆ Վերաքննիչ դատարանը հաստատել է սպիտակամորթների ռասայական գերակայության գաղափարի ջատագով, ամերիկացի նեոնացիստ Դիլան Ռուֆի մահապատիժը:

Ռուֆը մեղադրվում է 2015 թվականին Հարավային Կարոլինայի եկեղեցում 9 սևամորթներին սպանելու համար: Վերաքննիչ դատարանի երեք դատավորները մերժել են մեղադրյալի բողոքարկումը:

«Հնարավոր չէ նկարագրել Ռուֆի կատարած սարսափելի արարքը, նրա հանցանքն արժանի է ամենախիստ պատժի, որը կարող է սահմանել արդար հասարակությունը»,- ասվում է դատավորների գրավոր եզրակացության տեքստում:

2016 թվականին դատարանը Ռուֆին մեղավոր է ճանաչել ռասայական ատելությամբ առաջնորդվելով 2015 թվականի հունիսի 17-ին Չալտսթոն ավանի Մեթոդիստական Եպիսկոպոսական եկեղեցում հավատացյալների վրա կրակ բացելու և զանգվածային սպանդ իրագործելու համար:

2017-ին դատարանը նրան մահվան է դատապարտել: Առայժմ հայտնի չէ, թե երբ է ի կատար ածվելու մահապատիժը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button