Այս պահի դրությամբ 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը 3777 է, 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է․ Փաշինյան

Loading...

Այս պահի դրությամբ 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը 3 հազար 777 է՝ 3 հազար 702 զինվորական, 75 քաղաքացիական, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ ասում է, այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով։

«Գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց թիվը 243։ Սա է մեր իրադրությունը և ցավալի իրադրությունը, բայց սրանք են արձանագրումները», — ասաց Փաշինյանը՝ շեշտելով․ — «Իմ ասած նախորդ թվից փոփոխություն կա, որովհետև ԴՆԹ նույնականացումներ են եղել»։

Վարչապետը երկուշաբթի օրը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմից 3 հազար 773 մարդ է զոհվել, 243-ը՝ անհետ կորել։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button