Ըստ ՄԻՊ-ի` Սյունիքում ճանապարհը փակելու պատճառով հումանիտար ճգնաժամի վտանգ կա

Loading...

Սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը լրջորեն սահմանափակվել է գյուղերի բնակչության համար ադրբեջանական զինծառայողների` Սյունիքում ճանապարհը փակելու պատճառով, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

«Մասնավորապես, էականորեն սահմանափակվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան Բարձրավան գյուղերի, Կապան համայնքի Նոր Առաջաձոր գյուղի թաղամասի կապը ՀՀ մյուս բնակավայրերի հետ՝ ադրբեջանական զինված ծառայողների կողմից Գորիսից Կապան միջպետական ճանապարհը երկու հատվածներով անօրինական փակելու պատճառով», — ասված է նրա հաղորդման մեջ:

Ըստ Արման Թաթոյանի` այս իրավիճակը մարդկանց կանգնեցրել է հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ:

Նա նաև տեղեկացնում է, որ գյուղերում քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու և աջակցելու հարցերում անփոխարինել աշխատանք են տանում ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները:

Երեկ կեսգիշերն անց հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել էին մայրուղու Շուռնուխից դեպի Կապան հատվածը, ապա Գորիսից դեպի Քարահունջ ու Որոտան:

Սունիքի փոխմարզպետը ժամեր առաջ «Ազատությանը» հայտնել էր, որ եռակողմ բանակցություններ են ընթանում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button