Թաթոյանը ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակման միջադեպով հաղորդումներ կուղարկի միջազգային մարմիններին

Loading...

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի՝ Դավիթ Բեկ գյուղի հատվածի, փակման միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկի համապատասխան միջազգային մարմիններին:

Թաթոյանը գիշերը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել ու հրաժարվում են բացել ճանապարհը։

Պաշտպանն այս արարքները հանցավոր է որակում՝ նշելով՝ սահմանափակվել է մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների, ազատ տեղաշարժը:

«Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ: Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիկան մեքենաները դուրս են բերվել: Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել», — գրել է Թաթոյանը։

Առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։



az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button