Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 820 մարդ

Loading...

Ռուսաստանում անցած 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի ախտահարումների 19 հազար 630 նոր դեպք: Մեկ օրում մահացել է 820 մարդ: Այդպիսով, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 179 հազար 243-ի:

Մեկ օրում մահացության նախորդ բարձ ցուցանիշը գրանցվել է օգոստոսի 14-ին՝ 819 զոհ: Վարակի պայմանական մահացությունը կազմել է 2,63 տոկոս: Վերջնականն, ըստ մասնագետների, հնարավոր կլինի պարզել միայն համավարակի ավարտից հետո:

Այդ տվյալներն այսօր հրապարակել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային շտաբը:

Տվյալ պահին Ռուսաստանում կորոնավիրուսից բուժվում է 552 հազար 479 հիվանդ: Համավարակի ընթացքում Ռուսաստանում ախտահարվել է ավելի քան 6 միլիոն 824 հազար 500 մարդ:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button