Քաբուլի օդակայանում երկու պայթյուններից առնվազն 13 մարդ է սպանվել

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Քաբուլի միջազգային օդակայանում երկու մահապարտ-ահաբեկիչներ ռումբեր են պայթեցրել:

Գրոհի հետևանքով զոհվել է առնվազն13 մարդ, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում կան նաև ամերիկացի զինծառայողներ, սակայն դրա մասին ստույգ տեղեկություններ չեն հրապարակվել:

52 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Օդակայանի տարածքում աշխատող իտալանան բարեգործական հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ ավելի քան 60 մարդկանց բուժօգնություն են տվել:

Պայթյուններից հետո Քաբուլի օդակայանում և դրան հարող տարածքում քաոսային վիճակ է ստեղծվել:

Որևէ կազկակերպություն պատասխանատվություն չի ստանձնել այդ գրոհի համար, սակայն ամերիկյան հետախուզության փորձագետներն այսօր առավոտյան ահազանգել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցը սադրանքներ է ծրագրում Աֆղանստանում իրավիճակը սրելու նպատակով:

Երկիրը հսկողության տակ վերցրած թալիբները դատապարտել են գրոհը, թալիբները և «Իսլամական պետությունը» միմյանց համարում են թշնամիներ:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button