Այս պահի դրությամբ 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը 3 հազար 777 է՝ 3 հազար 702 զինվորական, 75 քաղաքացիական, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ ասում է, այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով։
«Գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց թիվը 243։ Սա է մեր իրադրությունը և ցավալի իրադրությունը, բայց սրանք են արձանագրումները», – ասաց Փաշինյանը՝ շեշտելով․ – «Իմ ասած նախորդ թվից փոփոխություն կա, որովհետև ԴՆԹ նույնականացումներ են եղել»։
Վարչապետը երկուշաբթի օրը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմից 3 հազար 773 մարդ է զոհվել, 243-ը՝ անհետ կորել։