Արևմտյան երկրները հորդորել են քաղաքացիներին՝ անհապաղ հեռանալ Քաբուլի օդանավակայանի հարակից տարածքներից

ԱՄՆ-ը, արևմտյան այլ երկրներ նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին՝ անհապաղ հեռանալ Քաբուլի օդանավակայանի հարակից տարածքներից՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով:

Հազարավոր մարդիկ կուտակվել են օդանավակայանի մոտ՝ փորձելով հասնել տարհանման թռիչքներին:

Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 25-ի ուշ երեկոյան տարածած հայտարարության մեջ կոչ է արել լքել տարածքը՝ նշելով «անվտանգության սպառնալիքները»:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ևս նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել՝ օդանավակայանի մոտ գտնվող մարդկանց հորդորելով «հեռանալ անվտանգ վայր»՝ հավելելով, որ կա «ահաբեկչական հարձակման շարունակական և բարձր սպառնալիք»:

Ավստրալիան ևս կոչ է արել իր քաղաքացիներին՝ լքել տարածքը՝ նախազգուշացնելով «ահաբեկչական հարձակման շատ բարձր սպառնալիքի» մասին:

ԱՄՆ նախագահը օրերս հայտարարել էր, որ մտադիր են ավելացնել թռիչքների թիվը՝ արագացնելու համար տարհանման գործընթացը:

Ընդհանուր առմամբ, կոալիցիոն ուժերը նախատեսում էին Քաբուլից տարհանել ևս մոտ12 հազար մարդու:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button