Հարյուրավոր մարդիկ Նյու Յորքում բողոքի ցույց են կազմակերպել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքների դեմ:
Ակցիայի ընթացքում նրանք վանկարկել են «Մենք չենք ենթարկվի» և «Այլևս ոչ մի ներարկում» կարգախոսները:
Նրանց համոզմամբ, դա ընտրության և ազատության հարց է, և մարդը պետք է ինքնուրույն որոշի՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ:
Ակտիվիստները պնդել են, որ վակցինան հաստատող պարենի և դեղորայքի դաշնային գործակալությունը ժամանակին սխալ որոշումներ է ընդունել և հաստատել է ոչ արդյունավետ կամ նույնիսկ վնասակար դեղեր, հետևապես, չի կարելի առաջնորդվել այդ ատյանի կայացրած որոշմամբ:
Մեկ շաբաթ առաջ Նյու Յորքի քաղաքապետարանը որոշել է, որ մարդիկ պարտավոր են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վկայական ներկայացնել ռեստորաններում, մարզասրահներում և այլ հիմնարկներում: Դա լուրջ դժգոհություն է առաջացրել:
Բացի այդ, հանրությանը զայրացրել է նաև Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոյի կարգադրությունը, որի համաձայն, դպրոցների ուսուցիչները և աշխատողները պարտադիր պետք է պատվաստվեն: