Օրենսդիրը շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը

Ազգային ժողովը շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը։ Նախատեսված է նաև քվեարկություն, որպեսզի ծրագիրն ընդունվի։ Անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, որն իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» առանց ընդդիմության ձայների էլ ունի։

Թե երկու օր չմարվող լարվածությունն ինչ ընթացք կստանա, պարզ կդառնա օրվա ընթացքում։ Երեկ և նախորդ օրը բովանդակային քննարկումները հետին պլան էին մղված, հիմնականը՝ փոխադարձ մեղադրանքները, հայհոյանքն ու քաշքշոցն էին, որը երեկ արդեն ձեռնամարտի ու ոտքերով հարվածների վերածվեց։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button