Այս պահին Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները փակ են, վաղ առավոտյան «Ազատության»-ը փոխանցեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:
Բաբայանի խոսքով՝ բանակցություններն այսօր կշարունակվեն: Երեկ դրանք տեղի են ունեցել եռակողմ ձևաչափով:
Կապան-Գորիս ճանապարհի խնդրահարույց հատվածի բացման շուրջ բանակցություններն երեկ ավարտվել են անարդյունք:
Երեկ կեսգիշերն անց հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները: Ըստ Սունիքի փոխմարզպետի՝ եռակողմ բանակցություններ են ընթանում։