Այս պահին Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները փակ են, բանակցություններն այսօր կշարունակվեն․ փոխմարզպետ

Loading...

Այս պահին Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները փակ են, վաղ առավոտյան «Ազատության»-ը փոխանցեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ բանակցություններն այսօր կշարունակվեն: Երեկ դրանք տեղի են ունեցել եռակողմ ձևաչափով:

Կապան-Գորիս ճանապարհի խնդրահարույց հատվածի բացման շուրջ բանակցություններն երեկ ավարտվել են անարդյունք:

Երեկ կեսգիշերն անց հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները: Ըստ Սունիքի փոխմարզպետի՝ եռակողմ բանակցություններ են ընթանում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button