Թուրքիան սկսել է բանակցությունները թալիբների հետ

Loading...

Թուրքիան արդեն սկսել է բանակցությունները թալիբների հետ․ նախագահ Էրդողանի խոսքով, կողմերի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել Քաբուլում և շարունակվել է ավելի քան երեքուկես ժամ:

«Մենք որևէ մեկի թույլտվության կարիքը չունենք, որպեսզի որոշում կայացնենք`որտեղ, երբ և ում հետ պետք է բանակցենք», — երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ավելի վաղ նա թալիբների ղեկավարներին հրավիրել էր Անկարա՝ հանդիպման, և առաջարկել Թուրքիայի աջակցությունը Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցում:

«Թալիբան» շարժումը հայտարարել էր, թե թուրք զինվորների կարիքը չունի, բայց չէր բացառել, որ կարող են բանակցել այլ հարցերում:

Երեկ Էրդողանն ասել է, թե զինված շարժումն առաջարկում է, որ օդակայանը մնա թալիբների վերահսկողության տակ, իսկ թուրքական կողմը ապահովի դրա կառավարումը:

«Մենք քննարկում ենք այս հարցը, և վերջնական որոշում դեռ չունենք», — ասել է նա:

Կառավարամետ «Սաբահ» թերթը գրել էր, թե Անկարայում զգուշանում են սեփական մասնագետներին ուղարկել Աֆղանստան, եթե տեղում զինվորներ չունեն՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button