«Խստորեն դատապարտում ենք Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները»․ Արմեն Սարգսյանը ցավակցան ուղերձ է հղել

Loading...

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ խստորեն դատապարտում են օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձինք և զինվորականներ:

Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսևորման դեմ, հատկապես՝ ահաբեկիչների մասնակցությանը ռազմական գործողություններում:

«Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել ուժերը՝ բացառելու անհանդուրժողականության և համամարդկային արժեքների նկատմամբ արհամարհանքի նման հրեշավոր դրսևորումները: Զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», — իր ուղերձում ասել է նախագահը:

Քաբուլում երեկ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն անցել է հարյուրից, վիրավորները՝ 150-ից: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button