Հայաստանը կգնահատի Թուրքիայի կողմից դրական ազդակները, հայտարարեց վարչապետը

Loading...

Հայաստանը Թուրքիայի կողմից դրական ազդակները կգնահատի, այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանի, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերադառնալով տարաշածրջանային խաղաղության թեմային՝ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք», — ասաց գործադիրի ղեկավարը։

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը`Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։

«Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել», — ասել է Թուրքիայի նախագահը՝ շարունակելով․ — «Մենք արդեն հայտարարել ենք` եթե Հայաստանը դրականորեն կարձագանքի այդ հնարավորություններին, ապա մենք էլ կանենք անհրաժեշտ քայլեր»։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button