Միրզոյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմը խաթարում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը

Loading...

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հանդիպմանն անդրադարձել են Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը և վերջին օրերի մյուս իրադարձություններին: Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն այդպիսով խաթարում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի ջանքերի կապակցությամբ՝ ուղղված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը, փոխանցում է նախարարությունը:

Միրզոյանն ու Կոպիրկինը նաև քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button