Միրզոյանը և Լաքոթը քննարկել են Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն այսօր քննարկել են մայիսից Հայաստանի տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը։

Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ Արարատ Միրզոյանն ու Ժոնաթան Լաքոթը մանրամասն քննարկել են նաև Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո:

Արարատ Միրզոյանը ներդրած ջանքերի և իրականացրած գործունեության համար իր անկեղծ գնահատանքն է արտահայտել Հայաստանում առաքելությունն ավարտող Ժոնաթան Լաքոթին: Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Լաքոթին պարգևատրել է ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալով:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button