Արցախում երեկ կատարվել է 59 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք

Արցախում օգոստոսի 26-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը՝ նշելով՝ դրականների թվում կան նաև փոքր տարիքի երեխաներ:

Վարակակիրներից 8-ը` Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի շրջանի, 1-ը՝ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի բնակիչներ են:

Ըստ նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 հազար 409 քաղաքացու հետազոտություն, որից 1042-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button