Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ արշավ են սկսել` ի պաշտպանություն Կրեմլի կողմից հետապնդվող լրագրողների

Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում`«Նովայա Գազետա»-ն, «Ռիփաբլիք»-ը, «Ուանդերզայն»-ը, «Ֆորբս»-ի ռուսական հավելվածը, «Մեդուզա»-ն, «Դոժդ»-ը համերաշխության արշավ են սկսել` ի պաշտպանություն Կրեմլի կողմից հետապնդվող լրագրողների:

Վերջիններս այսօր նախագահ Պուտինին, Դաշնային Անվտանգության ծառայության տնօրեին ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաներին ուղղված բաց նամակ են հրապարակել, որով կոչ են անում դադարեցնել լրագրողների դեմ քերական հետապնդումներն ու վերանայել լրատվամիջոցներին «օտարեկրյա գործակալ» կամ` «անցանկալի կազմակերպություն» պիտակելու որոշումները:

Միայն այս տարի այդ պիտակը տրվել է ավելի քան քսան լրագրողների ու լրատվամիջոցների, դրանց մի մասը, այդ թվում` անկախ հայացքներով հայտնի «Դոժդ» հեռուստաընկերությունն այժմ կանգնած են փակման վտանգի առջև:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button