Covid-19. Դանիան սեպտեմբերի 10-ից չեղարկում է սահմանափակումները

Loading...

Դանիան երկու շաբաթից` սեպտեմբերի 10-ից չեղարկում է կորոնավիրուսի տարածման հետ կապված բոլոր սահմանափակումները։

«Վարակն այլևս սպառնալիք չէ մեր հասարակության համար», — հայտարարել է Առողջապահության նախարարությունը, փաստելով՝ երկրում չափահաս բնակչության ավելի քան 70 տոկոսն արդեն լիովին պատվաստվել է։ Կառավարությունը միաժամանակ հիշեցրել է, որ համավարակը դեռ չի ավարտվել, և զգուշացրել, որ իրավիճակի վատթարացման դեպքում իշխանությունները արագ կանցնեն համարժեք քայլերի։

Ավելի վաղ՝ օգոստոսի կեսից, երկրում չեղարկվել էր դիմակ կրելու պարտադիր պահանջը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button