Արարատ Միրզոյանը օգոստոսի 31-ին Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

Loading...

Օգոստոսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Ակնկալվում է, որ նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը: Կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը», — հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Ռուսական կողմը հույս է հայտնել, որ «Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը»:

Սա Միրզոյանի առաջին արտասահմանյան այցն է` արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր:

Անցած շաբաթ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ էր հղել Արարատ Միրզոյանին` Հայաստանի արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ, ընդգծելով, թե ակնկալում է «երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ, բազմաբովանդակ համագործակցության հետագա առաջմղում, ինչը բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների առանցքային շահերից»։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button