Իրաքի իշխանությունները տարածաշրջանային խորհրդաժողով են անցկացնում

Loading...

Իրաքի իշխանություններն այսօր տարածաշրջանային խորհրդաժողով են անցկացնում, որի նպատակն է թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում:

Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն մի շարք երկրների, այդ թվում` տարածաշրջանային մրցակիցներ Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը:

«Մակրոնն ու Իրաքի վարչապետ Մուստաֆա Աբդ Ալ Քազեմին ցանկանում են նվազեցնել մերձավորարևելյան լարվածությունը երկխոսության և դիվանագիտության միջոցով, այդ թվում`անդրադառնալով անվտանգության խնդիրներին», — «Ռոյթեր»-ին ասել են Ելիսեյան պալատից:

Այս տարի ավելի վաղ Իրաքը բանակցությունների մի քանի փուլ էր կազմակերպել միմյանց հետ թշնամական հարաբերություններով հայտնի Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև, հանդիպումներում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկվել էին Յեմենին ու Լիբանանին վերաբերող հարցեր:

Միացյալ Նահանգները ևս լիակատար աջակցություն է հայտնել խորհրդաժողովին:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button