Ամերիկյան զինված ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են «Իսլամական պետության» ահաբեկիչներից մեկին

Ամերիկյան զինված ուժերը անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել «Իսլամական պետության» ահաբեկիչներից մեկին` զինված խմբավորման կողմից Քաբուլի օդանավակայանում օրեր առաջ իրականացված պայթյուններից հետո, որոնք ավելի քան 170 աֆղանցու և 13 ամերիկացի զինվորների կյանք էին խլել:

«Օդային գրոհով սպանվել է այդ հարձակման կազմակերպիչներից մեկը», – հայտարարել է Ամերիկայի Կենտրոնական հրամանատարությունը, մանրամասնելով, – «անօդաչու թռչող սարքը կիրառվել է Աֆղանստանի արևելյան Նանգահար նահանգում, խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օդանավակայանում իրականացված պայթյուններից հետո խոստացել էր վրեժխնդիր լինել: «Մենք կգտնենք ձեզ և կստիպենք վճարել կատարվածի համար», – հայտարարել էր նա ահաբեկչությունից ժամեր անց հրապարակված ուղերձում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button