Հայաստանում երեկ կատարվել է 6995 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 370-ով, գրանցվել է մահվան ևս 16 դեպք:
Այսպիսով՝ օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 հազար 953 դեպք, որոնցից 225 հազար 963-ն` առողջացած, 4812-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 524 հազար 481 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1152 է:
COVID-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 9026 պացիենտ: