Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է կրակ բացելու և զոհերի մասին տեղեկությունը

Loading...

Ադրբեջանական կողմը հերքում է հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու և զոհերի մասին տեղեկատվությունը` հայտարարելով, որ այն «բացարձակ սուտ է»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ «նման տեղեկատվություն տարածելով ՝ հակառակ կողմը փորձում է թաքցնել հայկական բանակի ստորաբաժանումներում զինված բախումների ժամանակ զոհվածների ու վիրավորների մասին տեղեկությունները»:

Հայաստանի ռազմական գերատեսչությունն այսօր առավոտյան հաղորդել էր, որ կեսգիշերն անց ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է մոտ երկու ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգություն:

Հայկական ՊՆ-ն նաև հայտնել էր, որ ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button