Էրդողանը ՌԴ այցի ընթացքում կքննարկի С-400-ների նոր խմբաքանակի գնման հարցը

Loading...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում քննարկել С-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման մանրամասները: Այդ մասին նա լրագրողներին հայտնել է Չեռնոգորիայից վերադառնալիս:

«Մենք կասկած չունենք, որ երկրորդ [S-400] գունդը գնելու ենք Ռուսաստանից: Բացի S-400- ից, մենք և ռուսական կողմը բազմաթիվ նախաձեռնություններ ունենք պաշտպանական և այլ ոլորտներում», — Էրդողանի խոսքերը հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:

Թուրքիայի առաջնորդը չի նշել Ռուսաստան նախատեսված այցի ամսաթիվը:

С-400 համակարգերի առաջին խմբաքանակի ձեռքբերման շուրջ պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի կառավարությունները կնքել էին 2017 թվականին։ С-400-ների առաջին դիվիզիոնը Թուրքիա առաքվեց 2019 թվականի ամռանը՝ առաջացնելով Անկարայի դաշնակիցների, նախևառաջ ամերիկացիների խիստ դժգոհությունը։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պնդում է, որ ռուսաստանյան արտադրության զենիթահրթիառային համակարգերը անհամատեղելի են դաշինքի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի հետ, որի կարևորագույն օղակներից մեկը հենց Թուրքիան է։

Պաշտոնական Անկարան, սակայն, պնդում էր, որ С-400 համակարգերի ձեռքբերումը ոչ թե քաղաքական, այլ զուտ ռազմական հարց է։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button