Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես ասված է.
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ժամբիլի շրջանում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքների կապակցությամբ: Խնդրում եմ իմ ցավակցության և աջակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, իսկ շուտափույթ ապաքինման մաղթանքները՝ բոլոր տուժածներին», – հաղորդում է կառավարությունը:
Երկրի ռազմակայանում տեղի էին ունեցել պայթյուններ ու հրդեհ, կան զոհեր և վիրավորներ: