Քաբուլում ևս մեկ պայթյուն է որոտացել այսօր` օդանավակայանի մոտակայքում, այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտոնյաները նախազգուշացրել են ահաբեկչության հավանականության մասին:
Առայժմ պարզ չէ, թե ինչն է եղել պայթյունի պատճառը, սակայն Առողջապահության նախարարության աշխատակիցը BBC-ի հետ զրույցում հաստատել է՝ ասելով, որ դա հրթիռ է եղել, որ ընկել է տան վրա:
Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է ծուխ բարձրանում շենքից:
Վիրավորների մասին դեռևս որևէ տեղեկություն չկա, սակայն տեսանյութերը ցույց են տալիս, որ կառույցը մեծապես վնասվել է:
Օգոստոսի 26 -ին Քաբուլի միջազգային օդակայանում ահաբեկչական գրոհի հետևանքով սպանվել են ավելի քան 60 աֆղանստանցիներ և առնվազն13 ամերիկացի զինծառայողներ:
Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր` Քաբուլի օդանավակայանում վերջին ժամերին ահաբեկչական հարձակումների սպառնալիքը «մնում է բարձր»: