Հայաստանում երեկ կատարվել է 5618 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 329-ով, գրանցվել է 11 մահվան դեպք:
Օգոստոսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 241 հազար 336 դեպք, որոնցից 226 հազար 292-ն` առողջացած, 4807-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9086 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 530 հազար 99 թեստավորում: