Ավստրիան անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին նոր բռնության սրմամբ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը Հայաստանի վարչապետին վերընտրվելու կապակցությամբ հղած ուղերձում հավաստիացրել է, որ Ավստրիան շարունակելու է աջակցել տարածաշրջանում վստահության կառուցման գործընթացին:
Սեբաստիան կուրցը նաև նշել է, որ ներկայում Հայաստանը Ավստրիայի համար կենտրոնական երկրների շարքում է զարգացման քաղաքականության համատեքստում, և ակնկալում են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացում նաև տնտեսական ոլորտում։