Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով այսօր կմեկնի Ռուսաստան

Loading...

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Միրզոյանի կհանդիպի ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։ Նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Սա Միրզոյանի առաջին արտասահմանյան այցն է` արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ «ակնկալվում է, որ նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը: Կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը»։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button