Արշակ Կարապետյանը շեշտել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու ՀՀ պատրաստակամությունը

Loading...

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին: Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը:

Ինչպես ՊՆ-ից են փոխանցում, Կարապետյանը միաժամանակ շեշտել է Հայաստանի սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը:

Դեսպանն ու նախարարը քննարկել են նաև պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button