Իրանը հավաստիացնում է, որ կշարունակի սատարել Սիրիային

Իրանի նորանշանակ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը երեկ մենկել է Սիրիա, որտեղ մայրաքաղաք Դամասկոսում նրան ընդունել են նախագահ Բաշար ալ-Ասադը և արտգործնախարար Ֆայսալ Մեկդադը:

Սիրիայի նախագահի գրասենյակը վկայակոչել է Ասադին, ով ասել է, որ իրանա-սիրիական համագործակցությունը դրական արդյունք է ապահովել և, մասնավորապես, նպաստել է ահաբեկչության դեմ պայքարին:

Ասադի գրասենյակը վկայակոչել է նաև նախարար Աբդոլահիանին, ով ասել է, որ Թեհրանը կշարունակի սատարել Դամասկոսին ահաբեկչության բոլոր դրսևորումների, այդ թվում՝ «տնտեսական ահաբեկչության» և դրա հետևանքների դեմ պայքարում:

Սիրիայի քաղաքացիական պատերազմի տարիներին Իրանը մշտապես աջակցել է նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը:

Աբդոլահիանի այցի նախօրեին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի է ունեցել միջազգային համաժողով, որի շրջանակներում հանդիպել են Իրանի և Պարսից ծոցի բարձրաստիճան պաշտոնյաները: Այդ համաժողովի նախաձեռնողներից և հովանավորներից մեկը Ֆրանսիան էր:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button