Վաշինգտոնի նախաձեռնությամբ տեղի կունենա Աֆղանստանի հարցով արտաքին գործերի նախարարների առցանց քննարկում

Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը կազմակերպում է Աֆղանստանի հարցով առցանց համաժողով, որին այսօր կմասնակցեն Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Քաթարի արտաքին գերատեսչությունների ղեկավարները և Եվրոպական միության ու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները:

Համաժողովի օրակարգում կլինի Աֆղանստանի նկատմամբ համակարգված քաղաքականությունը Միացյալ Նահանգների և այլ երկրների զինվորական ստորաբաժանումների դուրսբերումից հետո:

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն ուղերձով կդիմի պաշտոնակիցներին և կխոսի Աֆղանստանից մարդկանց տարհանմանն ու այդ երկրի հանդեպ առաջիկայում վարվելիք քաղաքականությանն առնչվող հարցերի մասին:

Վաղը Միացյալ Նահանգները պետք է հեռացնի բանակի ստորաբաժանումներն Աֆղանստանից, ինչը կնշանակի, որ ԱՄՆ-ի համար 20 տարի տևած այդ պատերազմն ավարտվում է:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button