Վերքննիչը շարունակում է քննել Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու դեմ Մարտի 1-ի գործով տուժողների ու դատախազության բողոքը

Loading...

Վերքննիչ դատարանում այսօր շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու որոշման դեմ քննությունը․ Մարտի 1-ի գործով տուժողներն ու գլխավոր դատախազությունը վիճարկում են երկրորդ նախագահին և նրա նախկին ենթականերին արդարացնելու` առաջին ատյանի որոշումը։

Դատախազության բողոքը ներկայացնում է գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։ Բաղդասարյանն այսօր միջնորդեց բեկանել արդարացնելու որոշումն ու քրեական գործն ուղարկել դատարան՝ նոր քննության։

Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որից հետո առաջին ատյանի դատարանը արդարացրել էր պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա իշխանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին։ Այժմ Քոչարյանն ու Գևորգյանը մեղադրվում են միայն կաշառքի գործով, որի մասին հաղորդում է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button