Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան Քաբուլի օդանավակայանում անվտանգության գոտի ստեղծելու առաջարկով դիմում են ՄԱԿ-ին

Loading...

Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան ՄԱԿ-ին առաջարկում են Քաբուլի օդանավակայանում անվտանգության գոտի ստեղծել, որը կօգնի հեռանալ ցանկացող մարդկանց անարգել լքել Աֆղանստանը:

Այսօր նախագիծը կներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը վետոյի իրավունք ունեցող երկրների մասնակցությամբ արտահերթ նիստ կանցկացնի: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդակայանի մոտակայքում օգոստոսի 26-ի ահաբեկչության զոհերի թիվն անցել է 100-ից։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button