Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Շուշիում հայտարարել է, որ քաղաքի գլխավոր հատակագիծը պատրատ է:
Նրա հավաստիացմամբ, առաջիկայում բնակիչները կսկսեն վերադառնալ Շուշի: Այդ մասին Ալիևն ասել է՝ ելույթ ունենալով 18-րդ դարի բանաստեղծ Վագիֆի օրերի միջոցառման բացմանը:
«Դա շատ մանրամասն և հրաշալի կազմված հատակագիծ է, առաջին փուլում ենթադրվում է կառուցել 25 երեք-չորս հարկանի շենքեր»,- ասել է Ալիևը:
Նրա փոխանցմամբ, Շուշիի նոր բնակելի տարածքում կլինի 6 թաղամաս, որտեղ կբնակվի ավելի քան 2 հազար մարդ:
Ալիևն ասել է, որ այդ հատակագծով ենթադրվում է պահպանել քաղաքի բոլոր պատմական շենքերը: Շուշին հռչակվել է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք»: